ԳՐԱՎՈՐ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գրավոր թարգմանությունների դեպքում թարգմանիչը արտակարգ պետք է տիրապետի երկու լեզուների քերականությանն ու բառապաշարին, հենց այդ պատճառով մենք աշխատում ենք միայն Նիդերլանդների դատական համակարգում գրանցված և լիցենզավորված երդվյալ այսինքն նոտարական թարգմանիչերի հետ, ովքեր իրենց ճանապարհն անցել են լիցենզավորման համակարգում գործող խիստ կանոնակարգով:
Նիդերլանդների դատարաններում երդվյալ ճանաչված թարգմանիչերն ունեն իրենց կնիքը, ինչը այլ է տարբեր երկրներում:
[Բացատրություն] Հայաստանում և մի շարք այլ նախկին ԽՍՍՀ երկրներում լիցենզավորված թարգմանիչերն իրավունք չեն ստացել վավերացներլու իրենց թարգմանությունները իրենց իսկ կնիքով: Դա է պատճառը, որ նրանց աշխատանքը մստապես կապակցված է նոտարական վավերացմամբ և նոտարի կողմից դրված կնիքով: Այստեղից էլ առաջանում է նոտարական թարգմանիչ հասկացողությունը, որը Նիդերլանդներում համարվում է "երդվյալ":
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
Բոլոր մեր կողից տրված թարգմանությունները համապատասխանում են դատարանի կողմից տրված խիստ կանոնակարգին: Բացի այդ, փաստաթղթի վրա դրվում է ոչ միայն տվյալ թարգմանչի կնիքը, այլ նաև մեր գրասենյակի թղթի դաջվածքով դրված կնիքը: Սա արվում է մեր կողից տրված փաստաթղթերը կեղծելու հնարավորությունը նվազացնելու նպատակով: Բոլոր հաստատություննեին, որտեղ հայտնվում են մեր փաստաթղթերը առավելագույնս մատչելի է դառնում փաստաթղթի կեղծիքների ստուգումը:
ԱՐԱԳԱՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Ձեզ թարգմանություն է հարկավոր, մեր կայքում գործող ընթացիկ գործընթացի ժամկետը կազմում է հինգ աշխատանքային օր:
Մեր կայքում տեղադրված օնլայն պատվիրման համակարգը շատ մատչելի և արագ է կազմակերպված: Այստեղ դուք մի ակնթարթով կարող եք տեսնել ձեզ հետաքրքրող լեզոենրի սակագները, դրանց ամենաարագ հանձնման հնարավորությունները և այլն: Կարող եք նաև անմիջապես ներբեռնել ձեր փաստաթղթի թվային (դիգիտալ) տարբերակը, այսինքն սկանը:
Ուշադրություն: Հետևեք ձեր ներբեռնած փաստաթղթի որակին: Այն պետք է համապատասխանի մեր տեխնիկական մասնագետների կողմից տրված որակավորմանը, որպեսզի մեզ համար տեսանելի լինի ձեր փաստաթուղթը և մենք կարողանանք կատարել ձեզ անհրաժեշտ աշխատանքը: