Մասնագիտացված պաշտոնական թարգմանությունների ասպարեզում

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆՈՏԱՐԱԿԱՆ (ԵՐԴՎՅԱԼ) ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼԵԳԱԼԻԶԱՑԻԱ.

Հանդիսանալով Նիդեռլանդների տարածքում գործող թարգմանչական բնագավառում առաջատերներից մեկը մենք միակ կազմակերպություններից ենք, որտեղ պաշտոնական փաստաթղթերի նոտարական, այսինքն երդվյալ թարգմանությունները կարող են տրամադրվել մեկ ժամվա ընթացքում` ավելի քան 50 լեզուներից:

Դա նշանակում է, որ դուք ձեր փաստաթղթերը մեզ տրամադրելուց հետո մեկ ժամվա ընթացքում այն կարող եք ետ ստանալ ձեր ցանկացած լեզվով: Մեզ մոտ նշված բացառիկ ծառայությունը հնարավոր է դառնում մայրենի լեզվին տիրապետող թարգմանչական մասնագետների 50 լեզուներից բաղկացած մեր 139 հոգանոց պրոֆեսիոնալ թիմի շնորհիվ: 

Տեղակայված լինելով Նիդեռլանդների Հաագա քաղաքի սրտում` շրջապատված Հաագայի դատարանով, նախարարություններով ու տարբեր երկրների դեսպանատներով մենք կարողանում ենք մեր հաճախորդներին սպասարկել նաև հավելյալ պահանջված դատական լեգալիզացիաների, ապոստիլ լեգալիզացիաների, նախարարական և դեսպանատների լեգալիզացիաների հարցում, որը շատ ժամանակ հնարավոր է լինում տրամադրել մեկ օրվա, իսկ երբեմն նույնիսկ մի քանի ժամվա ընթացքում: